1

ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ` ԵԽ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԴՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

7 փետրվարի 2004 - 20:35 AMT  14:39 GMT
Նման կարծիք է հայտնել լրագրողներին Երեւանում Եվրախորհրդի Նախարարների խորհրդի դիտարկման խմբի ղեկավար Պիետրո Էռկոլե Ագոն:

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՏՐՈՒԲՆԻԿՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԵՎ ՆՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ» ՆԱՅԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻՆ

7 փետրվարի 2004 - 20:05 AMT  14:39 GMT
Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահը բերել է Արեւելյան Թիմորի օրինակը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԳԱԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

7 փետրվարի 2004 - 20:01 AMT  14:39 GMT
Սաբիտ Բագիրովը նշել է, որ նույնիսկ խորհրդային շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարբեր, հիմնականում պատմական, պատճառներով կազմում էր այդ երկրների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 2-3 տոկոսը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

7 փետրվարի 2004 - 18:19 AMT  14:39 GMT
Այդ մասին Գորան Լենմարքերը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

ՍՈՉԻԻ ՀԱՅԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

7 փետրվարի 2004 - 18:16 AMT  14:39 GMT
Սոչիում գործող «Սեւան» հայկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում փետրվարի 5-ին բացվել է Բարեկամության եւ համաձայնության հուշարձանը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ «ՈՐՈՇ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ» ԵՆ ՍՏԱՑԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

7 փետրվարի 2004 - 18:14 AMT  14:39 GMT
Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել է այդ մասին` ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլի Մոսկվա կատարած վերջին այցի մանրամասները, որի ընթացում քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդիրը:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  14:39 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
1
---