12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

8 սեպտեմբերի 2004 - 23:24 AMT  15:46 GMT
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին, երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԸՆԹԱՆԱ «ARMENIA EXPO 2004» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

8 սեպտեմբերի 2004 - 22:59 AMT  15:46 GMT
Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

8 սեպտեմբերի 2004 - 22:48 AMT  15:46 GMT
Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդին արդյունավետ է համարել Հայաստանի կառավարության հետ հիմնադրամի` շուրջ 10-ամյա համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

8 սեպտեմբերի 2004 - 19:49 AMT  15:46 GMT
Այսօր Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Պիտեր Նիկոլաուսին եւ Հայաստանում Փախստականների նորվեգական խորհրդի ներկայացուցիչ Թիմ Սթրեյթին:

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

8 սեպտեմբերի 2004 - 19:42 AMT  15:46 GMT
Հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ քաղաքական համագործակցության հարցերին:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

8 սեպտեմբերի 2004 - 19:02 AMT  15:46 GMT
Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ԲԵՍԼԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՐԿՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

8 սեպտեմբերի 2004 - 18:31 AMT  15:46 GMT
Յուրի Խաչատուրովի խոսքերով, իր վստահությունը հիմնված է այն բանի վրա, որ Հայաստանը ի տարբերություն Ռուսաստանի, միաձույլ երկիր է:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

8 սեպտեմբերի 2004 - 18:19 AMT  15:46 GMT
Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն երբեք չի լուծի Ղարաբաղի հարցը, դաշինքը ձգտում է այստեղ ռազմակայան ստեղծել»:

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

8 սեպտեմբերի 2004 - 17:44 AMT  15:46 GMT
Ի.Ալիեւը Ֆրանսիայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով:
12
---