12

Եվրահանձնաժողովը տեխնիկական առաքելություններ կուղարկի Հարավային Կովկասի երկրներ

24 նոյեմբերի 2005 - 19:01 AMT  17:52 GMT
Վերադառնալով, փորձագետները կտեղեկացնեն ԵՄ Խորհրդին, թե որքանով են պատրաստ Հարավային Կովկասի երկրները մշակել երկկողմ գործողությունների ծրագիր

ՍԾՏՀ ԽՎ-ն հավանություն է տվել Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը

24 նոյեմբերի 2005 - 18:55 AMT  17:52 GMT
Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ Գլխավոր վեհաժողովի հանձնարարականը Կարս-Գյումրի երկաթուղու բացման վերաբերյալ «ոչ մի իրավաբանական ուժ չունեն», հավաստիացնում են Բաքվում

Վ.Օսկանյանը ամերիկյան լսարանին է ներկայացրել Հայաստանի անցած ուղին ԽՍՀՄ փլուզումից հետո

24 նոյեմբերի 2005 - 18:46 AMT  17:52 GMT
Ելույթ ունենալով Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է երկու կարեւորագույն հարցերի` հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղհայ հակամարտության կարգավորումը

Նովրուզ Մամեդով. Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամկետները դեռեւս որոշված չեն

24 նոյեմբերի 2005 - 18:12 AMT  17:52 GMT
«2006 թվականի հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու մասին ԵԱՀԿ ՄԽ առաջարկի վերաբերյալ դեռեւս կոնկրետ ոչինչ չկա»,-Նովրուզ Մամեդով

Մոսկվայում բանավիճում են ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հնարավորության շուրջ

24 նոյեմբերի 2005 - 17:58 AMT  17:52 GMT
«Անդամակցությունը ՆԱՏՕ-ին նվեր չէ: Դա պահանջում է շատ ծանր աշխատանք եւ շատ բարձր չափանիշների նվաճում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը

Նոյեմբերի 28-ին Երեւան կժամանի Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության պատվիրակությունը

24 նոյեմբերի 2005 - 17:23 AMT  17:52 GMT
Մեծ Բրիտանիայի պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը, ինչպես նաեւ իրականացվող զարգացման ծրագրերին

Ռումինիայի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին

24 նոյեմբերի 2005 - 16:54 AMT  17:52 GMT
Հեռուստահաղորդման մասնակիցները վավերագրական փաստեր եւ տվյալներ են ներկայացրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ նրա կազմակերպիչների մասին

ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստանում կայանալիք հանրահավաքներից

24 նոյեմբերի 2005 - 16:19 AMT  17:52 GMT
«Ցույցերի չափերը եւ տրամադրությունները անկանխատեսելի են, ուստի Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերի ժամանակ դրանց տարածքում գտնվելուց»,-ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացման մեջ

Ա.Բաղդասարյանը ելույթ է ունեցել «նարնջագույն հեղափոխության» տարեդարձին նվիրված միջոցառմանը

24 նոյեմբերի 2005 - 15:06 AMT  17:52 GMT
ՀՀ խորհրդարանի խոսնակին առաջարկել է ելույթ ունենալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն

Նոյեմբերի 16-23-ը Ղարաբաղի վերականգնման նպատակով հավաքվել է շուրջ 1,5 մլն դոլար

24 նոյեմբերի 2005 - 14:52 AMT  17:52 GMT
Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը
12
---