
16 հուլիսի 2007 - 15:41 AMT

01:22 GMT
Կոսովոյի խնդրի լուծումը գնալով փակուղի է մտնում ալբանացիներով բնակեցված Սերբիայի այդ մարզին անկախություն տրամադրելու հարցում Ռուսաստանի անզիջում դիրքորոշման պատճառով: Ռուսաստանին կարելի է հասկանալ` եթե նա համաձայնվի Սերբիայից Կոսովոյի անկախացմանը, ապա առաջին հերթին, կկորցնի առանց այդ էլ խախտված իր դիրքերը Բալկաններում, եւ երկրորդը, ամենակարեւորը` դա առիթ կհանդիսանա իր տարածքում նոր պառակտումների համար, էլ չենք խոսում հետխորհրդային տարածքի մասին: Փաստորեն, անցած շաբաթ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն փոփոխություններ կատարեցին Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում, հրաժարվելով մարզին անկախություն տրամադրելու պատրաստակամությունից, եթե բանակցությունները Սերբիայի հետ տապալվեն ՄԱԿ-ում ռուսական վետոյի սպառնալիքի պատճառով: