
30 հոկտեմբերի 2008 - 19:51 AMT

20:27 GMT
Թուրքիայի Գերագույն դատարանը մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին երկրի աշխարհիկ հիմքերը խարխլելու մեջ: Այդ մասին դատարանի ներկայացուցիչները հայտարարեցին, մեկնաբանելով Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) տուգանելու որոշումը: Ըստ դատարանի, վարաչապետը խախտել է երկրի սահմանադրության 68 հոդվածը, ըստ որի Թուրքիան աշխարհիկ պետություն է, իր գործողություններով եւ հայտարարություններով: Էրդողանին հիշեցրել են համալսարաններում մահմեդական կրոնական գլխաշորեր կրելու արգելքը խախտելու նրա փորձերը եւ իսլամի պարապմունքների այցելության համար սահմանված տարիքային սահմանափակումը նվազեցնելու մտադրությունը: