Եթե Անկարան չլուծի Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված խնդիրները, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է շտապի Եվրամիության անդամակցության ճանապարհին առաջընթաց գրանցելու գործում, հայտարարել է Բելգիայի Եվրոպական քաղաքականության հարցերի կենտրոնի տնօրեն Դենիել Գրոսը: «Թուրքիան ժամանակ է կորցնում»,-նշել է նա` հավելելով, որ առաջընթաց չի նկատում Անկարայի կողմից ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում: «Առաջընթացին խոչընդոտող երկու հիմնական հարցերը` Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված պետք է վաղ թե ուշ լուծվեն: Որքան ուշ Թուրքիան սկսի քայլեր ձեռնարկել Կիպրոսի խնդրի լուծման ուղղությամբ, այդքան դժվար կլինի այն կարգավորել»,-ասել է Դ.Գրոսը: Ընդ որում նա հավելել է, որ եթե Անկարան չլուծի Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված խնդիրները, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ, Գրոսը նշել է, որ հայկական հարցն այստեղ «երկրորդական» է, քանի որ Հայաստանը, ի տարբերություն Կիպրոսի, Եվրամիության անդամ չէ, հաղորդում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---