Հայաստան և աշխարհ.

Հայ-թուրքական գագաթնաժողով Պրահայում

Անցյալում են «զգուշավոր լավատեսությունը», «պատուհանը», «ոսկե հնարավորությունը» եւ նման այլ արտահայտությունները, որոնք կոչված էին քողարկելու այն, ինչ վաղուց արդեն ակնհայտ է` ԼՂՀ-ն չի վերադառնա Ադրբեջանի կազմ եւ Բաքուն ստիպված է լինելու հաշտվել դրա հետ:

6 մայիսի 2009
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում բեկում չի մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ի դեպ, այդ մասին կարելի է եւ չխոսել, ամեն ինչ այդպես էլ պարզ է, եթե չլիներ մեկ հանգամանք, այն է` Լեռնային Ղարաբաղի հարցի բացակայությունը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում», որը ոչ ոք չի տեսել եւ որն ուղղակի գոյություն չունի:
Հասարակություն.

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

Հնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները

11 ապրիլի 2009
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:
Տնտեսություն.

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի

23 փետրվարի 2009
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
Քաղաքականություն.

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

Տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը

25 դեկտեմբերի 2008
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
 
---