Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» դժվար հաղթանակ տարվա «Ուլիսի»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» դժվար հաղթանակ տարվա «Ուլիսի»

28 սեպտեմբերի 2009 - 10:47 AMT  14:13 GMT
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» 23 տուրերից հետո 50 միավոր է հավաքել եւ կրկին հասնելով Աշտարակի «Միկային», մրցաշարային սանդղակում երկիշխանություն է հաստատել

Այս ամիս ռուս դիվանագիտությանը կարելի է կարեւոր նվաճումներ վերագրել

23 սեպտեմբերի 2009 - 00:24 AMT  14:13 GMT
Վերջին շաբաթում Ռուսաստանի պահվածքը Կովկասում հիշեցնում է չարաբաստիկ խորհրդային ժամանակները, երբ ձեռքեր ոլորելու ու շանտաժի միջոցով Մոսկվան հասնում էր ցանկալիին: Ընդ որում «քաղցրաբլիթի» քաղաքականությունն ի սկզբանե չի դիտարկվում` բավական է հիշել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ՀՀ նախագահի իբր տված «հարցազրույցը: Մնում է միայն գուշակել, թե ում էր հարկավոր այդքան վնասել կարծես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից հանդիսացող երկրի նախագահին, ընդ որում Անկախության օրը:

Open Music Fest եւ ազգային պարեր` 2009 թ.-ի ամռան վերջին շաբաթին

31 օգոստոսի 2009 - 21:51 AMT  14:13 GMT
Open Music Fest-ի շնորհիվ, որն անց է կացվում Երեւանում, Հայաստանի մշակութային կյանքում 2009-ի ամռան վերջին շաբաթում տիրող հարաբերական անդորրը զարդարվեց Աննա Մաիլյանի սոպրանոյով, Տաթեւիկ Բաղդասարյանի բարեհնչյուն ֆլեյտայի ձայնով` Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Կարաբեկյանը:

Որքա՞ն ժամանակ հետո հայ ինտերնետ օգտագործողներին հասանելի կլինեն ՏՏ համաշխարհային նվաճումների բարիքները

13 օգոստոսի 2009 - 23:05 AMT  14:13 GMT
Արդեն մեկ ամիս է, ողջ աշխարհում ինտերնետից օգտվողների եւ ՏՏ մասնագետների ուշադրության կենտրոնում է երեք իրադարձություն`մի կողմից Microsoft կորպորացիայի արտադրանք հանդիսացող Windows 7 նոր օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը, մյուս կողմից` Google ընկերության արագագործ զննարկիչի (բրաուզերի) թողարկումն ու սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հայ հասարակությունում մտահոգություն պատճառող անտարբերություն է հայտնվել

13 հունիսի 2009 - 23:07 AMT  14:13 GMT
Հայաստանում ավարտվող շաբաթվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը դարձավ Երեւանի ավագանիների խորհրդի աշխատանքը, ընդդիմության դանդաղընթաց բողոքի ցույցերը, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ փաստահավաք խմբի ցրումը, ՀՀ խորհրդարանում հարկային օրինագծի եւ «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորման դադարեցման քքնարկումը:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  14:13 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  14:13 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
---