Արա Խաչատրյան.2,5 րոպե ծանրորդի հետ26 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Ծանրորդ Արա Խաչատրյանի հետ միշտ էլ հաճելի է հարցազրույց վարել: Բացառություն չէր նաև այս մեկը: PanARMENIAN.Net-ի բլից-հարցազրույցը մեր ամենահայտնի մարզիկներից մեկի հետ: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Հիշում եմ, որ բոլորը տքնաջան պարապում էին, ու միանգամից սիրեցի այս մարզաձևը: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Ոչ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: 2006 թվականին: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Չեմ կարող ասել: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: Չգիտեմ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Ոչ մի բան: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Բանակում» սերիալն եմ նայում: Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը: Վայ, գիտեմ, բայց չեմ կարողանում հիշել: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008 թվականի Պեկինի: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Ակտիվ հանգիստ եմ սիրում: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքիս: Երբ ես փոքր էի երազում էի… Օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Իմ անունը դրել են Արա, որովհետև… Երևի Արա Գեղեցիկի պատվին: Ես սիրում եմ գումար ծախսել… Ընկերներիս հետ: Բոլորից համեղ պատրաստում է … Կինս: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Արա Խաչատրյան Արա Խաչատրյանը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 13-ին Լենինականում (Գյումրի): Հանդես է եկել մինչև 77 կգ քաշային կարգում: 2006 թվականին Սանտո Դոմինգոյի աշխարհի առաջնությունում 357 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի: | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |