6 03.05.13 - «Ռոբոտների օր» միջոցառմանը ցուցադրվեցին ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում այսօր Ռոբոտների օր է 3 մայիսի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում անցկացվեց «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը: Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտները և ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա, ասվում է Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի հաղորդագրության մեջ: Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները հանդես եկան տորթ կտրող ռոբոտով, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտով: Նաիրի կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ (3D printer) և խառատային հաստոց (CNC): «Արթին Վարուժան» ընկերությունը ներկայացրեց առդուինո և «Նաիրի» հայկական արտադրության հարթակներ: «Ռոբոտների օր» միջոցառման ընթացքում «Սայմոտեկ» ընկերությունը ցուցադրեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով: Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում: Միջոցառման ժամանակ հայտարարվեց «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի, «Ական փնտրող ռոբոտ», «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթների գրանցումը: Այս տարի առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կիրականացվի «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ոլորտի կազմակերպությունների ստեղծմանը: Ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել գաղափարներ, վերածել դրանք ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Լավագույն 5-8 գաղափարների հեղինակներին կտրամադրվեն մասեր իրենց նախագծերն իրականություն դարձնելու և ռոբոտներ պատրաստելու համար: Տեղեկացնենք նաև, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերություն: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |