Ռալֆ Յիրիկյանը՝ Ucom-ի գլխավոր տնօրեն

Ռալֆ Յիրիկյանը՝ Ucom-ի գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը հայտարարել է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ Ucom ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։

«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ Ucom-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ Ucom-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից: Նրա պաշտոնավարման ընթացքում Ucom ընկերությունը գրանցել է ֆիքսված լայնաշերտ կապի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր շահույթը՝ միաժամանակ ապահովելով շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը մրցակիցների շրջանում:

«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ Ucom-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։

Ներկայումս Ucom-ը շարժվում է նոր ուղղությամբ և պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, որը նաև կապահովի տեխնոլոգիական ու բովանդակային առաջընթաց և լայն հնարավորություններ Հայաստանի համար:

Այդ տեսանկյունից է կարևորվել գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:

«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից Ucom-ի առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում Ucom-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար», - ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---