Telcell-ի տնօրեն.

Ավելի հեշտ է դառնալ լիդեր, քան պահել առաջատարությունը

4 օգոստոսի 2020
Telcell-ի տնօրեն
Վճարումների օպերատոր Telcell-ը 13 տարեկան է: 2007-ի օգոստոսի 4-ին հիմնված ընկերությունը Հայաստանում նոր բիզնես ուղղության սկիզբ է դրել՝ ձևավորելով ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը:

Մի աշխատասերի ժիր պատմություն.

Ինչպես աշխատել New York Times-ի համար ու Նյու Յորքի հակակորոնավիրուսային անիմացիաներ նկարել

12 մայիսի 2020
Մի աշխատասերի ժիր պատմություն
Նա Հայաստանում ժիր տղա Ժիրոյի մասին գիրք է գրել ու անիմացիա արել, Բելգիայում շարունակել է ուսումն ու գործը, և հիմա արդեն նկարում է New York Times-ի համար, իսկ Նյու Յորքի փողոցներում նրա հեղինակած պաստառներն են պտտվում։

Դմիտրի Բերեսնյով.

Հայաստանում կիբերհարձակման զոհերի 100%-ը հենային սոֆթից է օգտվում

29 սեպտեմբերի 2016
Դմիտրի Բերեսնյով
Կիբերանվտանգության և հենության հարցերը Հայաստանում արդիական են ինչպես երբեք: Նոր բիզնես շրջանի մեկնարկին երկրում նկատվել է կիբերսպառնալիքների աճ`հարձակումներ են իրականացվել կորպորատիվ համակարգիչների, վեբ-կայքերի և ՏՏ ցանցերի վրա: Այն մասին, թե այսօր ինչ լուծումներ են մշակվում ծրագրային պրոդուկտը կիբերհարձակումներից պաշտպանելու համար, և իչն պետք է անի օգտատերը, որպեսզի զերծ մնա դրանից, PanARMENIAN.Net-ը զրուցել է ԱՊՀ երկրներում Microsoft-ի ծրագրային ակտիվների կառավարման և լիցենզավորման պայմանների պահպանման հսկողության բաժնի պետ Դմիտրի Բերեսնյովի հետ:

Արման Աթոյան.

Հայ մշակողներն ընտրում են «փոքր» վիրտուալ իրականությունը

21 ապրիլի 2016
Արման Աթոյան
Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները նորանոր նվաճումներ են արձանագրում կյանքի տարբեր ոլորտներում` համակարգչային խաղերից ու սոցիալական շփումից սկսած մինչև բժշկական հետազոտություններ և տիեզերագնացություն: Վերջին տարիներին հայկական X-Tech ընկերությունն ակտիվորեն առաջ է մղում այդ տեխնոլոգիաները մեր երկրում` տարբեր բովանդակություն մշակելով և ուշադիր հետևելով շուկայի միտումներին: Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն 15 հավելված է ստեղծել վիրտուալ իրականության համար, ևս 3-ը`մշակման փուլում է:

Ջեմմա Իսրայելյան.

Հայ ձեռներեցները կայցելեն Սիլիկոնյան հովիտ

14 մարտի 2016
Ջեմմա Իսրայելյան
«Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի տնօրեն Ջեմմա Իսրայելյանը պատմել է ԱՄՆ-ից հրավիրված երկու փորձառու ներդրողների երևանյան այցի մասին, ինչպես նաև անդրադարձել Սիլիկոնյան հոտվի հետ կապված նոր նախագծին:

Ջեմմա Իսրայելյան.

Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողները կաշխատեն հայ ձեռներեցների հետ

11 նոյեմբերի 2015
Ջեմմա Իսրայելյան
Նոյեմբերի 17-19-ը Երևանում ձեռներեցների համար աշխատաժողով է կայանալու, որի ընթացքում Սիլիկոնյան հովտից ժամանած մասնագետները հայ ձեռներեցների հետ կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև կպատմեն արտասահմանյան ներդրողների հետ կապեր հաստատելու ու գաղափարը ճիշտ ներկայացնելու մասին: «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի տնօրեն Ջեմմա Իսրայելյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է աշխատաժողովի մանրամասները:

Ելենա Կոժեմյակինա.

Like-կախվածությունը խնդիր է դարձել Facebook-ի օգտատերերի համար

26 փետրվարի 2015
Ելենա Կոժեմյակինա
Փետրվարի 23-ին Բելգիայի Տեղեկատվության պաշտպանության վարչության պատվերով հրապարակվեց «Սոցիալական մեդիաներից մինչև գովազդային ցանց» զեկույցը՝ նվիրված Facebook-ի քաղաքականության վերջին նորույթներին ու օգտատերերի համար պայմանների քննադատական վերլուծությանը: Հետազոտությանը մասնակցել են Լևենի Կաթոլիկ համալսարանի և Բրյուսելի Ազատ համալսարանի մասնագետները:

Սթիվեն Դոունս.

Բաց կրթության փիլիսոփայության հիմքում կիսվելն է

5 դեկտեմբերի 2014
Սթիվեն Դոունս
MOOC–ը (Massive Open Online Course) բաց դասընթաց է, որը նախատեսված է մասսայական մասնակցության համար: Ըստ New York Times-ի, 2012 թվականը դարձավ «MOOC տարի». հենց այդ ժամանակ հայտնվեցին Coursera, Udacity, edX՝ համալսարանների հետ կապված մի քանի լավ ֆինանսավորվող մատակարարներ: Միասին այդ հարթակներն ունեն տասնյակ գործընկեր-համալսարաններ ու միլիոնավոր օգտատերեր: Փաստը, որ համաշխարհային առաջատար պրոֆեսորների դասընթացներն այսօր անվճար հասանելի են ինտերնետում, լիովին ցնցեց բարձրագույն կրթությունը: Շվեյցարական KASA մարդասիրական հիմնադրամը` Թումո ստեղծարար տեխնելոգիաների կենտրոնի, Շվեյցարիայի դեսպանատան ու PAN-ի հետ համատեղ 2014-ի նոյեմբերի 2–ին կազմակերպեց ֆորում՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությանը կրթության վրա: Նպատակն էր քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների՝ կրթության ոլորտ բերած առկա տենդենցները, մարտահրավերներն ու հնարավորությունները: Գլխավոր զեկուցողը MOOC-երի ստեղծող Սթիվեն Դոունսն էր, ում հետ էլ PAN-ը զրուցել MOOC-երի ու ապագայի կրթության մասին:

Վահագն Ծատուրյան.

2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ

28 դեկտեմբերի 2011
Վահագն Ծատուրյան
2011-ին Երևանի քաղաքապետարանին կից գործող կառույցը՝ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրել է ավելի քան 10 նորարար նախագծեր՝ ուղղված Երևանի տրանսպորտի, քաղաքային տնտեսության և այլ ոլորտների բարելավմանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը ամփոփեց 2011-ի նախագծերը և պատմեց 2012-ի նախատեսվող ծրագրերի մասին։

Սամվել Մարտիրոսյան.

2011թ. հայկական ընկերությունները հասկացան, որ տեղեկատվական անվտանգության համար պետք է գումարներ ծախսել

20 դեկտեմբերի 2011
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվության անվտանգության (ՏԱ) մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 2011-ի ընթացքում բազմիցս հանդես է եկել մամլո ասուլիսներով և ներկայացրել Հայաստանում տեղեկատվական անվտանգության վիճակն ու զարգացումները։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Սամվել Մարտիրոսյանն ամփոփեց 2011-ը և կանխատեսումներ արեց 2012 թվականի համար տեղեկատվության անվտանգության տեսանկյունից։