Համացանցում նոր տրոյան վիրուս է հայտնաբերվել, որն արգելափակում է համակարգչի աշխատանքը

PanARMENIAN.Net - Համացանցում նոր տրոյան-շորթիչ է հայտնաբերվել, որը տեղադրվելուց հետո արգելափակում է համակարգչի աշխատանքը, հաղորդում է «Լաբորատորիի Կասպերսկովո» կայքը: Վիրուսը ներկայանում է որպես անվճար ծրագիր, որն ընդունակ է կոտրել «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցից օգտվողների անկետաներն ըստ հաշվառման համարի: Օգտվողին խոստանում են, որ ծրագիրը թույլ կտա դիտել փակ ֆոտոալբոմները, կարդալ օտար հաղորդագրություններն ու այցելել սոցցանցի այն բաժինները, որոնց մուտքը սահմանափակված է դրանց ստեղծողների կողմից:

Սակայն խոստացված ծրագրի փոխարեն խարդախ կայքում տեղակայված բաններին սղմելիս տեղի է ունենում Trojan-Ransom.Win32.Vkont.a տրոյանի բեռնում և ավտոմատ տեղադրում, արդյունքում համակարգիչն արգելափակվում է:

Տրոյանն ավտոմատ բերվում է համակարգչի աշխատանքային սեղան, իսկ դրա տեղադրումը չի արգելափակվում հակավիրուսային ԾԱ կողմից, քանի որ ծրագիրը չի ընկալվում որպես սպառնալիք, իսկ դրա տեղադրումն ինքնին օգտվողի կողմից է նախաձեռնվում: Դրանից հետո տրոյանը պահանջում է SMS-հաղորդագրության միջոցով վճարում կատարել նորմալ աշխատանքի վերականգնման համար: Այս վնասարարից ազատվելու համար վերոնշյալ կայքի մասնագետները խորհուրդ չեն տալիս SMS ուղարկել տրոյանի նշած համարին: Դրա փոխարեն նրանք առաջարկում են օգտվել գաղտնաբառերի ավտոմատ հայտնաբերման ծառայություններից, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---