Այսուհետ HTC Desire Z և Desire HD սմարթֆոնները կարելի է նոր գնով ձեռքբերել Orange-ի խանութներում

Այսուհետ HTC Desire Z և Desire HD սմարթֆոնները կարելի է նոր գնով ձեռքբերել Orange-ի խանութներում

PanARMENIAN.Net - Այսօրվանից HTC Desire Z և Desire HD սմարթֆոններն Orange-ի խանութներում կվաճառվեն նոր` ավելի հասանելի գնով: HTC Desire Z-ը նախկին 275'000 դրամի փոխարեն այսուհետ կարելի է գնել 239’000 դրամով, իսկ HTC Desire HD-ն 259’000դրամով, նախկին 299’000 դրամի փոխարեն:

Երկու սմարթֆոններն էլ վաճառվում են հատուկ մշակված սակագնային պլանների հետ միասին, որոնք ներառում են ամսական մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ 12 ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա բաժանորդներին խնայել 120,000-ից մինչև 336,000 դրամ մեկ տարվա ընթացքում` կախված սակագնային պլանից: Այս առաջարկը թույլ է տալիս բաժանորդներին լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքերի հնարավորությունները:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ HTC-ի այս երկու մոդելները վաճառվում են 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange-ի վաճառքի կետերում բաժանորդներին տրամադրվում է Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---