Molome ծրագիրը ձևավորում է սովորական նկարները հատուկ էֆեկտներով

Molome ծրագիրը ձևավորում է սովորական նկարները հատուկ էֆեկտներով

PanARMENIAN.Net - Molome-ն Ovi Store-ում հայտնի նոր բջջային ծրագրերից է։ Այս ծրագիրը փոխակերպում է սովորական նկարները, յուրահատուկ դարձնում դրանք և հնարավորություն տալիս կիսել (share) վերջիններս ընկերների հետ։

«Molome-ն ճամփորդությունները կիսելու հեշտ և ուրախ եղանակ է։ Մեկ անգամ այն բեռնելով և տեղադրելով հեռախոսում՝ պետք է գրանցվել, ինչն անվճար է և օնլայն լուսնակարների ալբոմը պատրաստ կլինի»,- գրված է ծրագրի նկարագրության մեջ։

Ծրագրի էկրանի ներքևում կա մենյու։ Այն պարունակում է իր մեջ «profile» կոճակը, որը հնարավորություն է տալիս միանալու Facebook-ի և Twitter-ի էջերին։

Ծրագիրն ունի մի շարք էֆեկտներ, որոնք կարելի է կիրառել լուսանկարելիս։ Նախ այն ունի մակրոլուսանկարելու հնարավորություն։ Ապա կան Կարմիր, Կապույտ և Կանաչ էֆեկտներ, որոնք գունազրկում են նկարը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ թողնելով միայն նկարի այն մասը, որը ընտրել է օգտագործողը։

Մեկ այլ Vintage կոչվող էֆեկտը նկարի անկյունները վերցնում է կլորակի մեջ և գունավորում դրանք՝ փոխելով նաև ֆոկուսը։ Կան նաև այլ էֆեկտներ՝ Gentle Art, Tilt Shift, և Sepia.

Ներբեռնելով նկարները սոցիալական ցանցեր՝ օգտագործողը կարող է հետևել ծրագրի ժամանակացույցում (Timeline ), թե քանի հոգի են հավանել կամ մեկնաբանել նկարը։

Molome-ն կարելի է անվճար բեռնել Nokia Ovi store-ից։ Այն նախատեսված է Symbian սմարթֆոնների համար։ Ծրագրի ծավալն է 1.96 MB:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---