Գլոբալ համաժողով. Տնտեսական զարգացումը զուգակցվում է շրջակա միջավայրի դեգրադացիայով և անհավասարության աճով24 մարտի 2012 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Ստամբուլում Մարդու զարգացման հարցերին նվիրված առաջին գլոբալ համաժողովի պատգամավորները միաձայն ընդունել են Ստամբուլի հռչակագիրը, որը կոչ է անում համաշխարհային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել սոցիալական անարդարության ու շրջակա միջավայրի վատթարացման դեմ այս տարվա հունիսին կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման խորհրդաժողովում: Հռչակագրում մասնավորապես, ասվում է. «Աշխարհը նոր պարտավորությունների կարիք ունի կայուն զարգացման համար և ուժեղ քաղաքական ղեկավարության կարիք այն իրականացնելու համար»: Ստամբուլի հռչակագիրն ընդունվել է երկօրյա Գլոբալ համաժողովի արդյունքում, որին մասնակցել են 200 մասնագետներ, նախարարներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից: Հռչակագրում ասվում է, որ հարկավոր է «շեշտը դնել սոցիալական ինտեգրման, սոցիալական պաշտպանության ու արդարության վրա՝ խոստովանելով, որ տնտեսական զարգացումը զուգակցվում է շրջակա միջավայրի դեգրադացիայով և անհավասարության աճով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |