Քլինթոնը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է ՀՀՊ համակարգման հարցերը

Քլինթոնը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է ՀՀՊ համակարգման հարցերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի հետ քննարկել է Արաբական թերակղզու երկրների հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգման հարցերը: ԱՄՆ պետքարտուղարը և թագավոր Աբդալլան քննարկել են նաև Պարսից ծոցի պետությունների համատեղ գործողությունների խնդիրը արտաքին սպառնալիքներին դիմակայելու հարցում:

ԱՄՆ-ն մտադիր է վաճառել ՀՀՊ տեխնոլոգիայի տարրերը Միավորված Արաբական Էմիրություններին: Սակայն, Վաշինգտոնը ձգտում է, որ տեղի կառավարությունները վերջ տան տարաձայնություններին և համատեղ պաշտպանական քաղաքականություն մշակեն, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---