Լուիշ Ֆիգու. Ուկրաինան և Լեհաստանը բարձր մակարդակով են նախապատրաստվում Եվրո-2012-ին

Լուիշ Ֆիգու. Ուկրաինան և Լեհաստանը բարձր մակարդակով են  նախապատրաստվում Եվրո-2012-ին

PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացումը, ամենից առաջ, Լեհաստանի և Ուկրաինայի համար հնարավորություն է ենթակառուցվածքներն արդիականացնելու և իրենց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը բարձրացնելու համար: Այդ մասին հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն: Նրա խոսքով, իր հայրենիքում 2004-ին Եվրոպայի առաջնության անցկացումը դրական ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա:

«Եվրոն-ն առաջին հերթին նոր մարզադաշտերի կառուցում է, ենթակառուցվածքի զարգացում, ապագայում նման միջոցառումներ անցկացնելու համար պայմանների ստեղծում: Կարծում եմ՝ Պորտուգալիայում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրել, ինչը նպաստել է զբոսաշրջության զարգացմանը: Ես չեմ կարող խոսել ֆինանսական բաղադրիչի մասին, բայց հաշվի առնելով ֆուտբոլի և ընդհանուր առմամբ սպորտի և ֆիզիակական կուլտուրայի առաջխաղացումը, նման մրցաշարերը շատ կարևոր և օգտակար են»,- Ֆիգուի խոսքերը հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Նրա կարծիքով, Ուկրաինան և Լեհաստանը բարձր մակարդակով են նախապատրաստվում Եվրո-2012-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---