ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ծալկայի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության կապակցությամբ: Ինչպես հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, դժգոհության առիթ է դարձել նավթամուղի երկայնքով ընկած գյուղերի բնակիչներին փոխհատուցման չվճարումը բնապահպանական վնասի համար: Խնդիրը կայանում է նրանում, որ նման փոխհատուցում ստանում են միայն այն գյուղերը, որոնց տարածքով անմիջականորեն անցնում է նավթամուղը: Մինչդեռ նախնական պայմանավորվածության համաձայն, փոխհատուցում պետք է ստանան բոլոր այն բնակավայրերի բնակիչները, որոնք գտնվում են նավթամուղից մինչեւ 25 կմ հեռավորության վրա:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---