ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Հարավային Կովկասում մշակութային իրավիճակի մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանը կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում գտնվող հայկական հուշարձանները պաշտպանելու համար: «Այս պահին, երբ մենք քննարկում ենք զեկույցը, Նախիջեւանում, մասնավորապես` Ջուլֆա քաղաքում, շարունակվում է հայկական պատմական եւ մշակութային ժառանգության ոչնչացումը», - հայտարարել է Ա. Գալոյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայ խորհրդարանականը հիշեցրել է, որ դերես 1998թ. Նախիջեւանի հայկական գերեզմանոցից անհետացել են 800 խաչքարներ եւ «այդ բարբարոսական գործողությունները դադարեցվել են միայն ՅՈՒՆԵՍԿՈՅԻ եւ այլ միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ»: Աշոտ Գալոյանը հայտնել է, որ 2002թ. նոյեմբերին ադրբեջանական իշխանությունները վերսկսել են հայկական հուշարձանների ոչնչացումը Նախիջեւանում: Գալոյանը ԵԽ-ին կոչ է արել ստեղծել հանձնաժողով, «որը կերաշխավորի հայկական խաչքարների վերադարձն իրենց նախկին տեղը, եթե դրանք արդեն ոչնչացված չեն»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---