Էդուարդ Շարմազանով. Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը24 ապրիլի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան ուզում է «0 խնդիր հարևանների հետ», նա պետք է քայլեր կատարի, այլ ոչ թե 0-ի հավասարեցնի իր շանսերը բարելավելու հարևանների հետ հարաբերությունները»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որովհետև Հայոց ցեղասպանության միջազգայնացումը կարող է կանխել ցեղասպանությունները ողջ աշխարհում: Իսկ այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: «Ժխտողականությունը նույնքան ցեղասպանություն է, որքան այն իրականացնելը: Այսօր Թուրքաիայի տարածքում 2000-ից ավել մշակութային հուշարձան է ոչնչացվել և ոչնչացվում: Դա էլ է ցեղասպանություն»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով` քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիություն է ձգտում մի երկիր, որը շարունակում է երիտթուրքերի և Օսմանյան կայսրության ավանդույթները: Ինչ վերաբերում է հայ-թուրաքական արձանագրություններին, նա նշեց, որ Հայաստանը քայլ չի կատարի, մինչև Թուրքիան քայլ չկատարի: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |