Հայաստանյան ընտրություններին կհետևեն 160 դիտորդներ ԱՊՀ-ից25 ապրիլի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին: Ինչպես հայտնում է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը, դիտորդական առաքելության ձևավորումը գրեթե ավարտվել է: Հայաստանի ԿԸՀ վավերացման համար կներկայացվեն 160 դիտորդների փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ-ն, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը և ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Դիտարկման շրջանակում տեղի են ունեցել առաքելության շտաբի ղեկավարության հանդիպումները կառավարությունում, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավարության հետ: Առաքելության անդամները ծանոթացել են մարզերի ընտրահանձնաժողովների աշխտանքին՝ նշելով, որ դրանք բաց են աշխատում: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |