ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՐԿԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԲԱՔՈՒ15 հունիսի 2004 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է Բաքվում ընդունել հայ զինվորականների պատվիրակությանը ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով` «երկու-երեք հայերի պատճառով չարժե հարաբերություններ փչացնել ՆԱՏՕ-ի հետ», նշելով, որ հայերի մասնակցությունը կոնֆերանսին` այն կազմակերպողների պայմաններից մեկն է: «Մենք հասկանում ենք Ադրբեջանի հասարակության բացասական վերաբերմունքը հայ զինվորականների Բաքու ժամանման հանդեպ, սակայն պետք չէ ուռճացնել այդ իրադարձությունը»,- ասել է Ա.Ազիմովը: Նշենք, որ զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը կկայանա Բաքվում հունիսի 22-ին: Հիշեցնենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը իրազեկ է պահել հայկական կողմին, որ հունիսի 16-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում նրանք կարող են ստանալ Բաքու մուտք գործելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդսմին, ըստ «Ռեգնում»-ի` Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունում առայժմ ոչինչ չգիտեն Երեւանից զինվորականների ժամանման մասին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |