Հայաստանն ու Լատվիան զարգացնում են փոխադարձ զբոսաշրջությունը

Հայաստանն ու Լատվիան զարգացնում են փոխադարձ զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկու երկրների միջև զբոսաշրջության (մասնավորապես` մշակութային զբոսաշրջության) բնագավառում ներդրողների, տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար կապերի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման և ամրապնդման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---