Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. Պատճառը շինթույլտվությունների դրույքի բարձրացումն է20 փետրվարի 2024 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին ժամանակ ասել է, որ սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15%-ի չափով բնակարանների գնաճ է լինելու։ «Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800,000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Սաքապետոյանը նշել է, որ Երևանում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։ «Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասել է նա։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի առաջարկով այսօր հրավիրել է լսումներ տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |