«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչներին

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Նախօրեին, ինչպես և կանխատեսվում էր, նախագահական նստավայրում կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կոալիցիա կազմելուն վերաբերող հարցեր: Թերթի փոխանցմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել է հանդիպման փաստը, բայց և ասել, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ որևէ համաձայնություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այս պահի դրությամբ, չի կայացվել: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել նաև ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: «Լուրեր կան նաև, որ նմանատիպ հանդիպում է կայացել նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---