ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՁՆԱՀՅՈՒՍԻ ՏԱԿ ԵՐ ՄՆԱՑԵԼ 46 ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի երեկոյան Մեղրի-Քաջարան ճանապարհի վրա փլուզված ձնահյուսերի արդյունքում ձյան ծածկի տակ եր մնացել 46 մարդ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայությունում, չնայած ծանր եղանակային պայմաններին, 22:00-ի դրությամբ փրկարարներին հաջողվել է ծանր տեխնիկայի միջոցով մաքրել ճանապարհի մի մասը եւ փրկել 30 մարդ: 00:25-ի դրությամբ մաքրվել էր ճանապարհի երկրորդ մասը, ինչի արդյունքում փրկվել է եւս 16 մարդ: Աղբյուրի համաձայն, ձնահյուսերի փլուզման արդյունքում ձյան ծածկի տակ հայտնված քաղաքացիներից ոչ մեկը լուրջ չի տուժել: Հաջողվել է ձյան տակից հանել 13 տրանսպորտային միջոց:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---