Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2012-2013թթ համագործակցության մասին ծրագիր11 հունիսի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանը և Ցաո Ձյանմինը այսօր Երևանում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև 2012-2013թթ համագործակցության ծրագիր: Ինչպես ծրագիրը ստորագրելուց առաջ ընդգծել է Աղվան Հովսեփյանը, դեռևս 1998թ Պեկինում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է իրավական համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Ըստ նրա, Հայաստանն ու ՉԺՀ-ն համագործակցում էին մաքսանենգության, ինտերնետային խարդախության դեմ պայքարում, «և տնտեսական կապերի զարգացմանը պետք է հետևեր իրավական դաշտում համագործակցության ամրապնդումը»: ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ համագործակցության նմանատիպ համաձայնագիր գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այն ամեն անգամ թարմացվում է: Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի սերտորեն համագործակցել իրավական ոլորտում: Իր հերթին Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանն ու Չինաստանը կապված են եղել դեռևս 2000 տարի առաջ` «Մետաքսե ճանապարհի» միջոցով: ՉԺՀ գլխավոր դատախազի խոսքով, Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում, մասնավորապես` քաղաքական և տնտեսական, և «մենք մեծ ցանկություն ունենք երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու»: Ձյանմինը հավելել է նաև, որ ինքն արդեն 2-րդ անգամ է այցելում Հայաստան և զգում է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը չին ազգի նկատմամբ: Ըստ 2012-2013թթ համագործակցության ծրագրի, Հայաստանի և Չինաստանի դատախազությունները պայմանավորվել են կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր սեղաններ, որոնց ժամանակ կքննարկվեն կոնկրետ հանցագործությունների տեսակներին վերաբերող հարցեր: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |