Ուգո Չավեսը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար

Ուգո Չավեսը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկուշաբթի, հունիսի 11-ին գրանցվել է երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է BBC News-ը: Նա Վենեսուելայի նախագահ է սկսած 1999թ: 57-ամյա քաղաքական գործիչը մտադիր է 2012թ հոկտեմբերի 7-ին նախատեսվաող ընտրություններին իրեն փորձել նախագահի պաշտոնում:

Վերջին ժամանակներս Չավեսը հազվադեպ էր հայտնում հանրության առջև` քաղցկեղի բուժման կուրս անցնելու և դրան հաջորդող վերականգնողական փուլի պատճառով: Այս տարվա սկզբին Չավեսի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, ինչից հետո նա որոշ ժամանակ անցկացրել էր Կուբայի բուժհաստատություններից մեկում:

Կուբայից վերադառնալուց հետո, Չավեսը հայտարարել էր իր ապաքինման մասին: Վենեսուելայի ներկայիս նախագահը մտադրություն է հայտնել պայքարել ամբողջ ուժով և հաղթել ընտրություններում: Նրա գլխավոր մրցակիցն է համարվումՄիրանդա նահանգի նախկին նահանգապետ, 39-ամյա Էնրիկե Կապրիլեսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---