Էյմոն Գիլմոր. ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում12 հունիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է պարոն Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելությունները լավ առիթ են տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին, նաև քննարկելու ԵԱՀԿ գործունեության հետ կապված հարցեր, տեսակետներ փոխանակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում արձանագրված միջադեպերին: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ և անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարևոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը և գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել: ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին և շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Հանրապետության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին և կազմակերպության երևանյան գրասենյակին՝ մեր երկրին ցուցաբերվող մշտական աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |