«Երկիր». Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Օսկանյանը կարող է ներգրավված լինել փողերի լվացման մեջ

«Երկիր». Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Օսկանյանը կարող  է ներգրավված լինել փողերի լվացման մեջ

PanARMENIAN.Net - «Երկիր» թերթը գրում է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ–ի կողմից քրեական գործ հարուցելու փաստը կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության ակտիվացման հետ։

«Իհարկե պահի ընտրությունը կարող է որոշ կասկածներ առաջացնել»,– «Երկիր»–ի թղթակցի հետ զրույցում ասել է նա` նշելով, որ Վարդան Օսկանյանին և նրա ընտանիքին անձամբ ճանաչելով, խիստ կասկածում է, որ նա կարող էր ներգրավված լինել նման ծանր հանցագործության մեջ։

«Եթե քրեական մեղադրանքներով քողարկվում է քաղաքական հետապնդումը, սա ինձ համար և ՀՅԴ–ի համար բացարձակապես անթույլատրելի և անընդունելի է, մենք միշտ նման երևույթներին դեմ ենք եղել և կլինենք։ Բայց կոնկրետ իրավական բնույթի քննարկում ես չեմ կարող անել, որովհետև բացարձակապես ծանոթ չեմ մեղադրանքի բնույթին։ Կասկածում եմ, սակայն, որ նման մեղադրանքները կարող են իսկապես Օսկանյանի վերաբերյալ լինել»,–ասել է Հովհաննիսյանը թերթին։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---