1994թ գարնանը անհնար էր ազատագրել Հյուսիսային Արցախը, համոզված է Վարդան Դևրիկյանը13 հունիսի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - 1994թ գարնանը, հաշվի առնելով ռազմաճակատում տիրող իրավիճակը, անհնար էր վերադարձնել ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շահումյանն ու Գետաշենը: Այս մասին հունիսի 13-ին Շահումյանի անկման 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա, Հյուսիսային Արցախը չազատագրելու փաստը կապված է հայկական ուժերի փոքրաթիվ լինելու և հոգնածության հետ: Նա հավելել է, որ ժողովրդի մեջ տարածված լուրերը, որ Շահումյանն ու Գետաշենը կարող էին ազատագրվել, սակայն չազատագրվեցին, բացատրվում են քաղաքական դրդապատճառներով և Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին վարկաբեկելու ձգտմամբ: Դևրիկյանն ընդգծել է, որ և հայկական, և ադրբեջանական ուժերը մայիսի սկզբին լավ հասկանում էին, որ շուտով ստորագրվելու է զինադադար և կատաղի մարտեր էին մղում, որպեսզի դրանից առաջ բարելավեն իրենց դիրքերը: «Զինադադարից առաջ արվել էր հնարավոր ամեն բան»,-ընդգծել է նա: Իր հերթին արվեստաբան Սամվել Կարապետյանը, որպես Դևրիկյանի ասածների հավաստում, հիշեցրել է այն կատաղի մարտերի մասին, որոնք 1994թ գարնանը տեղի են ունեցել Հորադիզ երկաթուղու կայարանի համար, որը` չնայած մեծ կորուստների, այդպես էլ չհաջողվեց գրավել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |