Չինաստանը կշարունակի համագործակցել Իրանի նավթային ընկերությունների հետ, չնայած Արևմուտքի դրած էմբարգոյին![]() 13 հունիսի 2012 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Չնայած Իրանի դեմ նավթային էմբարգոն իրականացնելու համար Հարավ-Արևելյան Ասիայի երկրների վրա ճնշմանն ԱՄՆ կողմից, Չինաստանը հերթական անգամ հայտարարել է իրանական նավթի գնումները շարունակելու մասին: Այդ մասին հաղորդում է Russian.irib.ir-ը: Չինական կառավարության ներկայացուցիչ Լյու Վեյմինը Պեկինում կայացած մամլո ասուլիսում, հանդես գալով ի պաշտպանություն Իրանի հետ իր երկրի առևտրային հարաբերությունների, հայտնել է, որ իր պետությունը կշարունակի նավթահումք գնել Թեհրանից: Նա ընդգծել է, որ Չինաստանի և Իրանի միջև գործարքները, այդ թվում` «սև ոսկու» գնումները կնքվում են օրինական և թափանցիկ հիմունքներով: Չինաստանը` որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը, բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների, այդ թվում` իրանական նավթի գնման վրա էմբարգոյի սահմանման հետ:
![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |