Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում18 հունիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում, երկուշաբթի օրը Մոսկվայում հաղորդել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք անօրինական, ոչ լեգիտիմ ենք համարում Իրանի դեմ բանաձևերի ընդունումը»,- ասել է նա: Մոսկվայում ընթանում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բանակցությունները Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ` Իրանի միջուկային ծրագրի գծով միջազգային միջնորդների «վեցնյակի» քաղտնօրենների մասնակցությամբ: Եվրամիությունը չի բացառում Մոսկվայում բանակցությունները երեք օրով երկարացնելու հնարավորությունը, երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: «Մենք ծրագրում էինք, որ բանակցությունները կտևեն երկու օր, սակայն եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք փոխանակել տոմսերը»,- ասել է նա: Նրա խոսքով` եթե վաղվա հանդիպումներից հետո նման անհրաժեշտություն ծագի, ապա Մոսկվայում բանակցությունների նոր փուլ կանցկացվի չորեքշաբթի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |