Դավիթ Նալբանդյանը քննադատությամբ է հանդես եկել АТР հասցեին19 հունիսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Լոնդոնի Queen’s Club մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նա որակազրկվեց, քննադատությամբ է հանդես եկել АТР հասցեին: «Բոլորն են սխալներ թույլ տալիս: Երբ սխլավում է ինչ-որ մեկը, ապա նա պիտի նույնպիսի պատիժ կրի, ինչ նախորդը: Միայն թե խաղացողները դա չեն զգում, հատկապես երբ հարցը վերաբերում է АТР-ին: Տարվա սկզբին մեզանից յուրաքանչյուրը պետք է փաստաթուղթ ստորագրի, համաձայնվելով այն ամենի հետ, ինչ ասում է АТР-ն: Եթե դու չեն ուզում ստորագրել համաձայնագիրը, ապա չես կարող մասնակցել այդ ասոցիացիայի մրցաշարերին»,-Նալբանդյանի խոսքն է մեջբերում gotennis.ru.-ն: Հիշեցնենք, որ բաց թողնելով իր փոխանցումը երկրորդ սեթի յոթերորդ գեյմում Նալբանդյանը ոտքով խփել է գովազդային վահանակին, որը երիզում էր գծային մրցավարի աթոռը, և վնասել է վերջինիս ոտքը: Խաղի գլխավոր մրցավարը անհապաղ դադարեցրել է խաղն ու որակազրկել Նալբանդյանին: «Բոլորին հայտնի են դեպքեր, երբ ATP-ն ճնշում է գործադրում խաղացողների վրա՝ ստիպելով նրանց վնասվածքներով մասնակցել մրցաշարին, վտանգավոր ծածկերի վրա: Պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ես չգիտեմ, գուցե այս խոսքերի պատճառով ես խնդիրներ ունենամ, բայց ինձ համար դա կարևոր չէ: Սա իմ մտքերն են և ես վստահ եմ, որ մարզիկներից շատերը կհամաձայնվեն ինձ հետ»,-ասել է թենիսիստը: Մինչ այդ Նալբանդյանը ներողություն էր խնդրել.«Ես համաձայն եմ, որ սարսափելի սխալ եմ գործել: Ես չէի ցանկանում, որ ամեն ինչ այսպես ավարտվեր: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |