ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Մենք դասում ենք Հայաստանը եվրոպական ընտանիքի երկրների շարքին եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու անդամ երկրների հետ համարում ենք մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մասը»: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Գերմանիայի նորանշանակ դեսպան Հայկե Ռենատե Փայչի հետ հանդիպման ընթացքում: Նա նաեւ հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կհաջողվի ստեղծել հայ-գերմանական ռազմական համագործակցության իրավական դաշտ: Նշենք, որ կողմերն անդրադարձել են նաեւ ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի Գերմանիա կատարելիք այցին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---