ԴՈՐՏՄՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ 9 հոկտեմբերի 2004 - 00:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-26-ը ամերիկյան Դորտմուտ քաղաքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին նվիրված խորհրդաժողովում Ադրբեջանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնել են ճանաչել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը եւ այն արձանագրել խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթում: Այդ մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական Արամ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ճանաչումը նշանակում է, որ ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանի առջեւ կնստի ԼՂՀ ներկայացուցիչների հետ, դա արդեն մեծ բեկում է, - հայտարարել է Ա.Սարգսյանը: Նրա խոսքերով` այդ հանդիպման ընթացքին ուշադիր հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ նման հանդիպումների հիման վրա է նա մշակում իր գործունեության հետագա ռազմավարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Նշենք, որ Ա.Սարգսյանը դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում այդ հանդիպումների նկատմամբ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |