Թեհրանը կոչ է անում «վեցնյակին» չխափանել միջուկային բանակցությունները30 հունիսի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին կոչ է արել միջազգային միջնորդների «վեցնյակին» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և ԳԴՀ) գործել առավել կառուցողական և սպառնալիքի տակ չդնել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները, հայտնում է «Պրեսս-ՏՎ» հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության, Ջալիլին նամակ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որտեղ նշել է, որ բանակցությունները կարող են հաջող լինել միայն կողմերի համագործակցության դեպքում: «Նրանք, ովքեր հրաժարվում են տրամաբանությունից ու ապօրինի միջոցներ են ձեռնարկում, վնասում են բանակցություններին»,-ասել է Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Հունիսի 18-19-ին Մոսկվայում տեղի ունեցան հերթական բանակցություններն Իրանի ու «վեցնյակի» միջև: Կողմերը պայմանավորվեցին հանդիպել փորձագետների մակարդակով հուլիսի 3-ին Ստամբուլում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |