Քենիայում ահաբեկիչները հարձակվել են երկու քրիստոնեական տաճարների վրա, 16 հոգի զոհվել է

Քենիայում ահաբեկիչները հարձակվել են երկու քրիստոնեական տաճարների վրա, 16 հոգի զոհվել է

PanARMENIAN.Net - Քենիայում ահաբեկիչները հարձակվել են երկու քրիստոնեական տաճարների վրա՝ կրակ բացելով հավատացյալների վրա և նետելով մի քանի նռնակ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակումների արդյունքում զոհվել է 16 հոգի, ավելի քան չորս տասնյակ տուժած կա: 10 մարդ մահացել է տեղում, ևս 6-ը մահացել են ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին: Մոտ 40 վիրավորներից 10-ը կրիտիկական վիճակում են:

Ահաբեկիչները կանխամտածված կերպով հարձակվել են եկեղեցիների վրա, երբ այնտեղ մեծ քանակությամբ հավատացյալներ կային, որոնք եկել էին կիրակնօրյա պատարագին: Զինված մարդկանց խմբերը խուժել են երկու տաճարներ Գարիսսայում (Սոմալիի հետ սահմանից 140կմ հեռավորության վրա)՝ կաթոլիկ տաճար և Աֆրիկյան ներքին եկեղեցու բողոքական տաճար:

Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչական ակցիային մասնակցել է յոթ հոգի. հինգը հարձակվել են ԱՆԵ տաճարի վրա, իսկ ևս երկուսը՝ կաթոլիկ տաճարի վրա: Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---