Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր էր նման արձագանք տալ Արցախի ընտրություններին20 հուլիսի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունում անցկացված ընտությունները և պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, պարտավորված քայլ է, քանի որ վրացական իշխանությունները պարտավոր են նման դիրք ընդունել` կապված իրենց քաղաքական խնդիրների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ասաց քաղաքագետը` նշելով. «Վրաստանը լուրջ խնդիրներ ունի կապված Աբխազիայի և Օսեթիայի հետ և դրա հետ կապված վրացական իշխանությունները պետք է նման վերաբերմունք ցուցաբերեին այս հարցում, նրանք պարզապես պարտավոր են նման դիրքորոշում որդեգրել կապված իրենց քաղաքական խնդիրների հետ, ինչպես ասում են հայտնի ֆիլմում` ոչ մի անձնական բան»: Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |