Իսկանդարյան. Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է այնտեղի պետական ինստիտուտները20 հուլիսի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Արցախի ընտրությունների հետ կապված միջազգային հանրության արձագանքներից առանձնացնում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընի հայտարարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղքագետը` նշելով. «Նա չի հայտարարել, որ ԵՄ –ն չի ընդունում Արցախի ընտրությունները, նա նշել է, որ իրենք չեն ընդունել այն իրավական շրջանակները, որով անցկացվում են ընտրությւնները, սակայն, որ իրենք չեն ընդունում ընտրությունները, չի ասվել, նման բան առաջին անգամ է տեղի ունենում»: Քաղաքագետն առանձնացնում է նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է Արցախի ստատուս քվո կարգավիճակը և ԵԱՀԿ հայտարարությունն այն մասին, որ ընտրությւնները չեն ազդի ստատուս քվոյի վրա. «Ես համաձայն եմ այս հայտարարությունների հետ, յուրաքանչյուր ընտրություն Արցախում ամրապնդում է պետական ինստիտուտները, իսկ պետական ինստիտուտների ամրապնդումը պահպանում է այն կարգաիրավիճակը, որն այժմ ունի Արցախը»: Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգաxմավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |