ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ17 հունվարի 2005 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Վատիկանում կանգնեցվել է Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի հուշարձանը: Հունվարի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարի արտաքին պատի մոտ տեղի կունենա Գրիգոր Լուսավորչի հուշարձանի բացման արարողությանը: Բացման արարողությանը կմասնակցի Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայ կաթոլիկների եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը դիմել էր Հռոմի պապին հուշարձան դնելու խնդրանքով: Հունվարի 14-ին 5,7 մ բարձրությամբ մարմարե քանդակը արդեն կանգնեցվել է հատկացված տեղում: Հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |