ՀՀ ԱԳՆ. Մենք պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

ՀՀ ԱԳՆ. Մենք պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու՝ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

Նախարարի խոսքով, Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի, և ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Միջազգային հանրության միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է՝ ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը: Այս ուղղությամբ Հայաստանը գործադրել է և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել :

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր հետագա վճռական քայլերը, շարունակենք միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ և կառուցողական մեր քաղաքականությունը ու մեր գործընկերների հետ համատեղ ավելացնենք ջանքերը՝ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---