«ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԱՃՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ»,-ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ26 փետրվարի 2005 - 17:53 AMT PanARMENIAN.Net - «Հետեւողականորեն աճում է հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում, եւ դա ինձ ուրախացնում է»,-«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, գարնանը կկայանա Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Հայաստան Ռուսաստանի նախագահի այցը լավ հնարավորություն է համատեղ գնահատելու համար անցած ուղին եւ որոշելու հեռանկարային համագործակցության խնդիրները,-ավելացրել է ՀՀ ղեկավարը: Խոսելով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին հայաբնակ Ջավախքի հարցի շուրջ` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը պետք է կրի կանոնավոր բնույթ եւ ունենա լուրջ ֆինանսական բաղադրիչ: «Դա հասկանում են եւ Հայաստանում, եւ Վրաստանում: Անհրաժեշտ է մշակել փոխգործակցության մեխանիզմներ»,-ընդգծել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» |