«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանն առանց որևէ մեկին ասելու հեռացել է

«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանն առանց որևէ մեկին ասելու հեռացել է

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ օրերս Նիկոյանին հրավիրել են «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ բանավեճի, ընդ որում նախապես տեղեկացրել են, որ ընդդիմախոսը լինելու է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նիկոյանը տվել է իր համաձայնությունը, նկարահանման օրը եկել է հեռուստաընկերություն, բայց այնտեղ տեսնելով Իգիթյանին՝ միանգամից շփոթվել է, նույնիսկ կարմրել: Իսկ երբ հաղորդավարն իր հյուրերին աշխատասենյակից ուղեկցել է կողքի սենյակում տեղակայված նկարահանման տաղավար, այդ կարճ ընթացքում Նիկոյանը հասցրել է սուսուփուս, աննկատ հեռանալ: Երբ լրագրողը փորձել է գտնել նրան, դուրս է եկել բակ և տեսել է, որ Նիկոյանի մեքենան անասելի արագությամբ սլանում է:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---