Samsung-ը ցանկանում է մինչև տարվերջ վաճառել 30 մլն հատ Galaxy S III

Samsung-ը ցանկանում է մինչև տարվերջ վաճառել 30 մլն հատ Galaxy S III

PanARMENIAN.Net - Samsung Galaxy S III սմարթֆոնի վաճառքը կարող է մինչև տարեվերջ հասնել 30 մլն հատի: Այդ մասին հաղորդում է հարավկորեական Ռենհափ գործակալությունը` մեջբերելով Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ջեյ Քեյ Շինին: Այդ ցուցանիշին հասնելու համար մինչև տարեվերջ մնացած երեքուկես ամիսների ընթացքում ընկերությունը պետք է վաճառի շուրջ 10 մլն նման սմարթֆոններ` սեպտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել է 20 մլն հատ Galaxy S III վաճառելու մասին: Cnet-ի տեղեկատվության համաձայն, Galaxy S III սմարթֆոնները կարող են ստանալ Android 4.1 Jelly Bean ծրագրային պլատֆորմի նորացում արդեն հոկտեմբերին, ինչը կարող է նպաստել սարքի վաճառքին: Բջջային ՕՀ նոր տարբերակի թողարկման կոնկրետ ամսաթիվը չի նշվում:

Galaxy S III-ի համաշխարհային վաճառքը սկսվել է մայիսի վերջին: Սմարթֆոնն առավել հայտնի է Եվրոպայում, որտեղ տվյալ պահին վաճառվել է շուրջ 6 մլն սարք: Դրան հետևում են Ասիան և ԱՄՆ-ն համապատասխանաբար 4.5 և 4 միլիոնով, սակայն ամերիկյան շուկայում Galaxy S III-ը հայտնվել է միայն հունիսի վերջին: Հարավկորեական շուկայում վաճառվել է 2.5 մլն սմարթֆոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---