Հոկտեմբերի 17-ին Մոնակոյում Պելեն կարժանանա Golden foot հեղինակավոր մրցանակին

Հոկտեմբերի 17-ին Մոնակոյում Պելեն կարժանանա Golden foot հեղինակավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարժանանա Golden foot հեղինակավոր մրցանակին: Բրազիլացին այս մրցանակը կստանա հոկտեմբերի 17-ին Մոնակոյում:

Պելեն կդառնա 4-րդ բրազիլացին, ում կշնորհվի այս մրցանակը: Մինչ այդ մրցանակին արժանացել են Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը և Ռոնալդինյոն:

Golden foot-ը ամեն տարի շնորհվում է 10 հավակնորդներից մեկին` ինտերնետ-քվեարկության միջոցով. հավակնորդների տարիքը պետք է 29-ից բարձր լինի:

2011-ին մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգզը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---