Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի

Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացավծ նախագծով առաջարկվում է մեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ ոչ: Եթե քաղաքացին չի վճարել տվյալ տարվա գույքահարկը, ապա, ըստ օրենքի համապատասխան ձեւակերպման, քաղաքացուն մենք ստիպում ենք, որ տվյալ տարվա գույքահարկը վճարի ամբողջությամբ»,- նշել է նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի խոսքով ժամանակին գույքահարկը տեխզննման գործընթացի հետ զուգորդելը գույքահարկը հավաքագրելու ապահովման գործիք է եղել:

«Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը:

Նոր կարգավորմամբ խոսքը կվերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորությունների կատարմանը:

Պատգամավորի խոսքով լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, սակայն հետագայում մեքենան օտարում է եւ անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու համար: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը հեղինակները մշակել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկը յուրաքանչյուր ամիս վճարելու Կառավարության առաջարկին, նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հնարավորություն ընձեռնմանը, սակայն, ըստ նրա, դա պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով:

Հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---