ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԳԻՐՔԸ 7 մարտի 2005 - 08:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Էստոնիայի ազգային գրադարանում կայացել է Տալլինի բարձրագույն տեխնիկական դպրոցի դոցենտ Լեմբո Տանինգի «Հայկական հարցը» գրքի շնորհահանդեսը, հաղորդում է էստոնական «Ռադիո-4» ռադիոկայանի Ծիծեռնակ հաղորդումը: Գիրքը ծանոթացնում է ընթերցողին Հայաստանի պատմությանը, պատմում է Մեծ Հայաստանի, ինչպես նաեւ Օսմանյան Թուրքիայի լծի մասին: Գրքում բերված են Հայաստանի հանրապետության տնտեսական ցուցանիշները ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ, ինչպես նաեւ անդրադարձ է արված Հայաստանի եւ Էստոնիայի հարաբերություններին: Գրքում կենտրոնական տեղ է գրավում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեման, խորհրդային ժամանակաշրջանում հայերի արտաքսման փաստերը: Ստեղծագործության մեջ նշված են նաեւ մարդկության դեմ 20-րդ դարում կատարված ոչ միայն թուրքերի կողմից, այլ բոլշեվիկների կողմից Եվրոպայի մյուս ժողովրդների, այդ թվում եւ էստոնացիների հանդեպ կատարված այլ հանցագործություններ: Բացի այդ, գրքում բերվում են Հայոց ցեղասպանությունը հաստատող բազմաթիվ փաստեր, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հանդեպ այն ժամանակվա մեծ տերությունների եւ ներկայիս աշխարհում դրա հանդեպ վերաբերմունքի մասին պատմող նյութեր: «Հայկական հարցը» գիրքը Էստոնիայի պատմության մեջ առաջին գիրքն է էստոներենով, որն այդքան մանրամասն լուսաբանում է հայ ժողովրդի պատմությունը եւ Հայոց ցեղասպանության փաստը: Գրքի շնորհահանդեսին ներկա էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, գիտության եւ մշակույթի հայտնի գործիչներ, երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |