ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է երկրի կանանց շնորհավորական ուղերձով, որտեղ ասվում է.«Թանկագին կանայք: Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առիթով: Մարտի 8-ը հրաշալի առիթ է ձեր հանդեպ մեր ջերմ վերաբերմունքը արտահայտելու, երախտագիտության եւ սիրո խոսքեր ասելու համար մեր մայրերին, քույրերին եւ կանանց: Հայաստանի կանայք էական ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Մեր օրերին ընդլայնվում են նրանց հասարակական եւ պետական գործունեության շրջանակները: Դրա հետ մեկտեղ դուք, սիրելի կանայք, շարունակում եք մնալ ընտանեկան օջախը պահպանողները, ցանկանում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, մեծ հմայք եւ տոնական տրմադրություն»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---